Posted in Սեբաստացու օրեր

«Սեբաստացու օրեր_ կրթահամալիրի տոն»․ Նոյեմբեր

Նոյեմբեր ամսվա իրականացվող նախագծեր՝

• Big Chrismas Market-ցուցահանդես-վաճառքի նախապատրաստական աշխատանքներ․ _ Արտադրությամբ ուսուցում  4,5-րդ դասարաններ

•Բացիկներ
• Էկո պայուսկաներ․
• լինոփորագրություն
• ամանորյա խաղալիքներ

• Կավե վզնոցներ 4,5-րդ դասարանների ընտ․ խումբ

• «Սեբաստացու օրեր․ կրթահամալիրի տոն»․ Նոյեմբեր 1-3-րդ դասարանների ընտ․խմբեր
 
• Արտ միջավայրի ձևավորում • Համագործակցային նախագծեր՝
• Նկարչական պլեներ • Ճամփորդություն

Posted in Մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբարի ամփոփում

Օր’ 5_րդ 📅_____✒

Ամփոփման խոսքս կսկսեմ այսպես։
_Ես կցանկանայի որ մեր քաղաքում նույնպես լիներ կրթահամալիրի մասնաճյուղ որտեղ ես էլ ժամանակին այս երեխաների նման հնարավորություն ունեցած լինեի սովորելու մի դպրոցում — որտեղ ստեղծագործ լինելը ամենա առաջնային պայմաններից է։ Որտեղ ‘լսողի’ դերում ոչ միայն աշակերտն է այլ նաև ուսուցիչը։ Որտեղ երեխայի ազատ միտքը և ցանկությունները հաշվի է առնվում։
Որտեղ  երեխայի զարգացումը և ինքնակրթությունը չոր պատերի մեջ չէ , այլ բնության ծառերի , բույսերի, հողին և կենդանիներին հպվելիս ու խնամքով զբաղվելիս։
Այս կրթահամալիրը ժամանակի շունչն է կամ ավելի ճիշտ ժամանակի զարկը։
Կրթահամալիր առաջին անգամ եկել եմ 2019թ_ ին Գեղարվեստի դպրոց, որն էլ օրինակն էր պատկերացում կազմելու Սեբաստացի կրթահամալիրի մասին։ Այդ մի քանի այցելություններից հետո մտովի ցանկացել եմ աշխատել։ Ընկերներս որոնց երեխաները սովորում են այստեղ միշտ հորդորում էին դիմել աշխատանքի համար։ Հիմա երբ այդ հնարավորությունը ունեցա լինելով դասավանդողի կարգավիճակում այս հետաքրքիր և ուսուցանող կամավորության շրջանը կարծիքս ու տպավորություններս ավելի կրկնապատկվեցին։ Կարծում եմ առավելագույնս կփորձեմ ներդնել մասնագիտական գիտելիքներս ի նպաստ երեխաների մշակութային զարգացվածության և կրթությանը։
Այս ընթացքում ծանոթացա մի շարք հրաշալ մարդկանց հետ, ովքեր  աշխատում են երկար տարիներ և պատրաստակամ եղան օգնելու ցանկացած հարցի դեպքում։ Մուտքի ճամբարի բոլոր մասնակիցների հետ արդեն ընկերացել ենք և մեկս մյուսիս փորձում ենք օգտակար լինել ։
Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այն մասնագետներին որոնք այս օրերի ընթացքում մեզ հետ աշխատեցին։ Ամեն մեկիս խոսքը և կարծիքը կարևոր էր։ Ինքնաարտահայտման իրավունքը տրված էր բոլորիս։
Վերջում ուզում եմ մեջբերել մի նախադասություն որը ինձ այնքան հուզեց և միառժամանակ պարտավորեցրեց տիար Բլեյանի կողմից ։ Ասաց _ այս բնության միջավայրը որը որ ստեղծված է դպրոցի շուրջ, քեզ հոգեհարազատ է և այն քեզ դուր կգա, կսիրես․․․
Շնորհակալ ենք այս չքնաղագույն կրթահամալիրը ստեղծելու համար ․Շնորհակալություն յուրաքանչյուրին զարգացման գործում ունեցած ներդրման համար, որի շնորհիվ այսօր հազարավոր երեխաներ սովորում են, իսկ բազմաթիվ ուսուցիչներ աշխատում ։
Այսօր այդ գույներից մեկը ցանկանում եմ լինել նաև ես։

Ամփոփ վիդեո հոլովակի տեսքով👇

Օր ‘1_ին ,

օր ‘2_րդ ,

օր_’3_րդ ,

օր ‘4_րդ ,

վերլուծություն

օր 5_րդ ամփոփում,

Posted in Վերլուծություն

Բորիս Բիմ-Բադի և Միցիո Կակուի Հոդվածի վերլուծություն․․․

Բորիս Բիմ-Բադ — Ինչ և ինչու ենք սովորեցնում դպրոցում

”Դաստիարակին և ուսուցչին իշխանություն է տրված իրենց խնամքին հանձնված աճող մարդու հոգու ու ճակատագրի վրա։ Հարկ է հիշել, որ այդ իշխանությունը մեծ է, դրա համար էլ չարաշահելու կամ դա անփույթ կիրառելու վտանգը կա։ Երբ սա մոռացվում է, անկախ մեր բարի նպատակներից, թաքուն չարիք է հյուսվում։ Դուրս պրծնելով՝ չարիքը մեզ հանկարծակիի է բերում. «Որտեղի՞ց, ինչո՞ւ։ Չէ՞ որ մենք մենակ լավն էինք ցանկանում»։

Այս հոդվածը այնքան հետաքրիր էր որ մոտ 3-ից 4 անգամ կարդացել եմ ։ Ավելի պարզ ու դիպուկ չէր էլ կարելի նկարագրել մանկավարժական գործունեությունը և ուսուցչի չափազանց կարևոր ու պատասխանատու լինելու մասին։ Այստեղից հարց է առաջանում, արդյո՞ք այդքան խորությամբ գիտակցվում է ՛՛՛ ի՞նչ է նշանակում լինել մանկավարժ , ի՞նչ է նշանակում լինել պատասխանատու երեխայի ճակատագրի համար, ի՞նչ է նշանակում սովորեցնել չկորցնելով երեխայի անհատականությունը, ի՞նչ է նշանակում պահանջել բայց չխանգարել ազատությանը։ Եվ վերջապես ամենակարևորը, սիրել երեխային — ոչ բառացի։ Եվ ինչպես հեղինակն է իր հոդվածում նշել որ — ՛՛Դպրոցի գերագույն նպատակն իրականում պիտի անհատականության զարգացումը լինի՛՛։ Այո’ միայն ու միայն անհատականության զարգացում։ Այս ամենը կարող է լինել միայն այն դեպքում երբ մանկավարժը սիրում է իր մասնագիտությունը և գիտակցում իր դերը, առավել ևս յուրաքանչյուր երեխայի կարևորությունը, ինչպես նաև դպրոցի խստագույն հետևողականությունը այս կետերի շուրջ։

Միցիո Կակու — Ուսուցման հիմքում այլևս մտապահումը չի լինի

 ՛՛Ամենակարևորը՝ կրթության հիմքում այլևս մտապահումը չի լինի: Շատ շուտով համակարգիչներն ու «Google Glass » ակնոցները կփոխարկվեն աննշան ոսպնյակների, որոնք հնարավորություն կընձեռեն ներբեռնելու ողջ անհրաժեշտ տեղեկությունը՛՛:

Այս հոդվածի հետ կապված կարծում եմ շատ հակասական կարծիքներ կլինեն, քանի որ այն ընդհանուր հաշվով ոչ ցանկալի ապագա է սպասվում բանական մարդու համար, իր ողջ անխուսափելի հետևանքներով։ Չնայած նրան որ նոր սերունդը այդքան էլ դեմ չէ նորարարություններին։ Եվ դա բնական է քանի որ ամեն ժամանակաշրջան իր հետ բերում է իր ձևը որը կամ պետք է ընդունել կամ անվերջ ու անիմաստ հակամարտության մեջ լինել։ Այստեղ հարց է առաջանում իսկ ի՞նչ էինք ցանկանում որ լիներ ,ձգտելով տեխնոլոգիական զարգացում ասված հասկացությանը․ Հեղինակը ունի իր հստակ բացատրությունները։ ժամանակային առումով այն կլինի ռեալ իրականություն։ Այս հարցում վերլուծությունները շատ սուբյեկտիվ են և վիճելի։

Posted in Մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր 4- րդ 📅_______✒

• Ընդհանուր պարապմունքից հետո խմբի մասնակիցներով Կրթահամալիրի տարածքում միջավայրի խնամք իրականացրեցինք։

• Մասնախմբի հետ աշխատեցինք այս անգամ Արենի գյուղից ժամանած երեխաների հետ։ Ծանոթացան տեխնոլոգիական պրոցեսի հետ, և պատրաստեցին հայկական զարդանախշերով գեղեցիկ կավե աշխատանքներ։

• Ամփոփեցինք նախորդ օրերի թեմաները։ Խոսեցինք գնահատման համակարգի մասին, ուսումնական օրացույցի, ակումբային գործունեության և դրանց կարևորության ու պատասխանատվության մասին։

• Այսօր’ կրկին այցելեցինք Արևմտյան դպրոց, Ագարակ։ Սովորեցինք անվտանգության առաջնային կանոնները ձիավարության համար։ Հետաքրքիր և սպասված օր էր իր թերապևտիկ ներգործությամբ։

_____________________________________

Շնորհակալություն Կրթահամալիրին

Posted in Մուտքի ճամբար

 «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր’ 3_րդ 📅____✒

Ամենա հագեցած և տպավորիչ օրերից մեկը։

• Մասնախմբի հետ բրուտանոցում դիմավորեցինք Դիլիջանից ժամանած մեր հյուրերին։ Ծանոթացան ողջ տեխնոլոգիական պրոցեսին և ընդգրկվեցին ըստ հետաքրքրության տարբեր աշխատանքների մեջ ։

• Քննարկեցինք մեր նախագծերի, և դրանց կարևոր կետերի մասին։ Որի արդյունքում վերանայեցինք մեր աշխատանքները։

• Ներկայացվեց ուսումնական պլանը։ Քննարկվեց այն հստակ պատկերացնելու և դասապրոցեսը ճիշտ կազմակերպելու մասին։

• Ունեցանք այցելություն ագարակում։ Ցույց տվեցին կենդանիներին, սովորեցրին ինչպես մոտենալ ձիերին և խնամքով զբաղվել ։ Աշխատակցի ուղեկցությամբ քայլեցինք ագարակում Մաշա անվամբ ձիու հետ նախապատրաստվելու համար մյուս օրվա սպասվելիք ձիավարությանը։

_____________________________________

Շնորհակալություն կրթահամալիրին գունառատ օրվա համար։ 💙

Posted in Մուտքի ճամբար

 «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր 2_րդ📅____✒

Այսօր նույնպես գեղեցիկ և տպավորիչ օր էր։ Ամեն մի հանդիպում իր մեջ ընդգրկում է հաճելին և կարևորը։

• Մասնախմբով քննարկումներ տեխնոլոգիական աշխատանքների վերաբերյալ։

• Հետաքրքիր քննարկում Միխայիլ Պոստնիկովի Ապագայի դպրոցը հոդվածի վերաբերյալ։ Տարբեր կարծիքներ ու մոտեցումներ։

• Դպրոցի կառուցվածքի և առանձնահատկությունների մասին։

• Նախագծերի կարևորության և գործածման մասին։

_____________________________________

Շնորհակալություն բոլոր մասնագետներին 💙

Posted in Վերլուծություն

Միխայիլ Պոստնիկով Ապագայի դպրոցը հոդվածի վերլուծություն

 Հետաքրքիր է ուսումնասիրել կրթության դասավանդման համակարգի հետ կապված այնպիսի հոդվածներ ու գործող մեթոդներ որոնք կրում են ժամանակակից գաղափարներ և դուրս են հին և գաղջացած ”տրավմատիկ” մեթոդներից։ Այս պարագայում շատ հետաքրքիր էր Միխայիլ Պոստինկովի այս պնդումը որ _____👇  


Պետք է ունենալ գիտելիքներ և հմտություններ, որոնք պայմանականորեն կարելի է բաժանել չորս հավասարազոր խմբի՝ գրագիտություն, էթիկա (բարոյագիտություն), էսթետիկա (գեղագիտություն), առողջություն (ֆիզիկական կուլտուրա):


 Կարծում եմ այս հետսովետական պետություններին բերել այսպիսի մտքի առավել ևս համակարգային փոփոխության շատ բարդ է։ Բայց ինչևէ ժամանակը իր հետ բերում է իր նոր գաղափարային մոտեցումները որն էլ իր հերթին տանում է մեթոդական ռեալ վերափոխման։ Այո’ մեզ մոտ կարծրացած շատ գաղափարներ կան դպրոցական և ուսանող հասկացությունների դասավանդման մասին։ Դրանք հետևանքն են հենց այս թվարկված չորս կետերի ոչ լուրջ վերաբերմունքի առկայության մասին։
Վերջապես պետք է՞ հանգել այն մտքին որ դպրոցը դառնա սիրելի վայր, ոչ թե ժամանակ սպանելու , հոգեբանորեն կոտրվելու և որոշ’ հիմար սկզբունքներ յուրացնելու հաստատություն։
Եվ ուրախալի է այն փաստը որ այսօր  կրթահամալիրը հենց այն մոդելն է որը ունի գաղափարային այլ արժեհամակարգ և որի ապացույցը այսքան երեխաների առկայությունն են։
Այս հոդվածը  և նմանատիպ քիչ բայց մտածող մարդկանց գաղափարները, թույլ են տալու յուրաքանչյուրիս խորհելու վերանայելու մեզ որպես մանկավարժներ .

Posted in Մուտքի ճամբար

 «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր 1_ին…..✒

• Այսօր’ ըստ նշված օրակարգի առավոտյան 10։00_ից սկսվեց մեր բովանդակալից և հետաքրքիր օրը ։

• Այն արդյունավետ էր և ուսուցողական։

• Ամեն մի հանդիպում իր մեջ ներառում էր մեծ խորհուրդ , երկար տարիների աշխատանքային և մանկավարժական փորձի հստակ ներկայացում։

• Կրթահամալիրի ուսուցման մեթոդիկան։

• Ստեղծագործական կարևորության և ճիշտ գործածման մասին։

• Ուսուցիչ և աշակերտ արդյունավետ աշխատանքի և փոխհարաբերության մասին։

• Գաղափարների ստեղծման և դրանց հետագա ընթացքի, կյանքի կոչման մասին։

• Սովորելու, ինքնակրթվելու, ստեղծարար լինելու, գաղափարները արտահայտելու մասին։

Օրը՝ ամփոփվեց կարևոր ‘արժեքներ’ և ‘գիտելիքներ’ ստացած մեծ տպավորություններով։

_______________________________________

Շնորհակալություն ողջ կազմակերպչական անձնակազմին💙