Մասնակիցները՝ 4-5-րդ դասարանների ընտրությամբ գործունեության խմբեր
Ժամանակահատվածը՝ մայիս
Նպատակը՝ Սովորողներին մասնակից դարձնել Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնին։
Փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Կենդանիների դիմակահանդես-շքերթը» Երևանի կենտրոնական փողոցներով։
Մասնակիցները թափոններից (թուղթ, գործվածք, պլաստիկ, մետաղ և այլն) կպատրաստեն տարբեր վտանգված կենդանիների և/կամ բուսատեսակների հանդերձանքներ ու դիմակներ:
Ընթացքը՝ նախագծի շրջանակում ստվարաթղթե թափոններից կպատրաստեն_ Կովկասյան մայրեհավ և Ապոլլոն թիթեռի դիմակները։
Շքերթին մասնակցելու համար պետք է.
Անհրաժեշտ է պատրաստել կենսաբազմազանության պահպանության վերաբերյալ ▪ գունազարդ ցուցանակներ, ▪ թիմի անվանումը, ▪ մարզը, ▪ հաստատության անունը, և ▪ համապատասխան կարգախոս։
Սովորողները իրենց պատրաստած կերպարներով, մայիսի 26-ին կքայլեն Երևանի կենտրոնական փողոցներով։
Արդյունքը՝
Դիմակների ստեղծում,
Ուսումնասիրում և ճանաչում
Հետևողականություն շրջակա միջավայրում հանդիպող կենդանիների ու բնության նկատմամբ ։