Մասնակիցներ՝ 5_րդ դաս.
Վայրը՝ Լոռու մարզ
Օրը՝ 03.06.2024
Պլեներ (ֆր.՝ Pleinair, բառացի՝ բաց օդ, բացօթյա), գեղանկարչության մեջ տերմին, որով նշվում է արևի լույսի և օդի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։ Այս տեխնիկան մեծ հաջողությամբ օգտագործվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստների կողմից 19_րդ դարում։ Հենց այդ ժամանակ էլ պլեները՝ որպես տերմին, ստանում է լայնածավալ օգտագործում։ Իմպրեսիոնիստները սկսեցին բաց երկնքի տակ նկարել` իրականացնելով պլեներներ։ Պլեների էությունը լույսի, ստվերի արտացոլումն է պատկերի մակերևույթի վրա և այդ ամենից եկող արտաքին տպավորության փոխանցումն է գույների միջոցով որը կտավի վրա ստեղծում է լույսի և օդի տարածականության զգացողություն։ Այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Ժան Բատիստ Կամիլ Կորոն, Ժան Ֆրանսուա Միլլեն, Կամիլ Պիսսարոն, Պիեռ-Օգյուստ Ռենուարը և Կլոդ Մոնեն իրենց ներդրումն ունեցան պլեներային գեղանկարչություն մեջ։ Հայ նկարիչներից գրեթե բոլորն էլ անրադարձել են հայենիքին և բնությանը, ստեղծելով բազմաթիվ կտավներ։ Ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիրն է եղել Գևորգ Բաշինջաղյանը։
Նպատակը՝
▪ Սովորողների մեջ առաջացնել հետաքրքրություն և սեր հայրենի բնության , լեռների նկատմամբ։
▪ Տեսնել և հասկանալ բնության գեղեցկությունը տարվա բոլոր եղանակներին։
▪ Զարգացնել ստեղծագործական մտածողությունը։
▪ Տեսածը վերարտադրելու կարողություն գծի և գույնի միջոցով։
▪ Նոր ծանոթությունների և կապերի ստեղծում։
■ Գուգարք ճամբարում սովորողների հետ համատեղ առավոտյան կիրականացնենք միջավայրի խնամք և մաքրություն, հին նստարանների վերականգնում_ թարմացում ։
Արդյունքը՝
Նկարների ստեղծում, նոր վայրեր բացահայտելու և խմբով աշխատելու կարողություն։ Արդյունքը կլինի ամփոփված լուսանկարների և վիդեո հոլովակների տեսքով։
Անհրաժեշտ նյութեր՝
Թուղթ a4/ a3 չափի կամ սքեչբուք, ▪ Մատիտ, ռետին, սրիչ, վրձին, ▪ Գունավոր մատիտներ պաստել, յուղամատիտներ, ջրաներկ կամ գուաշ, ▪ Ջրաման, ներկապնակ, տախտակ կամ թղթապանակ վրան նկարելու համար։
Լրացվող…