Posted in Մուտքի ճամբար

«Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր 4- րդ 📅_______✒

• Ընդհանուր պարապմունքից հետո խմբի մասնակիցներով Կրթահամալիրի տարածքում միջավայրի խնամք իրականացրեցինք։

• Մասնախմբի հետ աշխատեցինք այս անգամ Արենի գյուղից ժամանած երեխաների հետ։ Ծանոթացան տեխնոլոգիական պրոցեսի հետ, և պատրաստեցին հայկական զարդանախշերով գեղեցիկ կավե աշխատանքներ։

• Ամփոփեցինք նախորդ օրերի թեմաները։ Խոսեցինք գնահատման համակարգի մասին, ուսումնական օրացույցի, ակումբային գործունեության և դրանց կարևորության ու պատասխանատվության մասին։

• Այսօր’ կրկին այցելեցինք Արևմտյան դպրոց, Ագարակ։ Սովորեցինք անվտանգության առաջնային կանոնները ձիավարության համար։ Հետաքրքիր և սպասված օր էր իր թերապևտիկ ներգործությամբ։

_____________________________________

Շնորհակալություն Կրթահամալիրին

Posted in Մուտքի ճամբար

 «Մուտք կրթահամալիր» մանկավարժական ճամբար

Օր’ 3_րդ 📅____✒

Ամենա հագեցած և տպավորիչ օրերից մեկը։

• Մասնախմբի հետ բրուտանոցում դիմավորեցինք Դիլիջանից ժամանած մեր հյուրերին։ Ծանոթացան ողջ տեխնոլոգիական պրոցեսին և ընդգրկվեցին ըստ հետաքրքրության տարբեր աշխատանքների մեջ ։

• Քննարկեցինք մեր նախագծերի, և դրանց կարևոր կետերի մասին։ Որի արդյունքում վերանայեցինք մեր աշխատանքները։

• Ներկայացվեց ուսումնական պլանը։ Քննարկվեց այն հստակ պատկերացնելու և դասապրոցեսը ճիշտ կազմակերպելու մասին։

• Ունեցանք այցելություն ագարակում։ Ցույց տվեցին կենդանիներին, սովորեցրին ինչպես մոտենալ ձիերին և խնամքով զբաղվել ։ Աշխատակցի ուղեկցությամբ քայլեցինք ագարակում Մաշա անվամբ ձիու հետ նախապատրաստվելու համար մյուս օրվա սպասվելիք ձիավարությանը։

_____________________________________

Շնորհակալություն կրթահամալիրին գունառատ օրվա համար։ 💙