Posted in Без рубрики

Ընտրությամբ գործունեություն 1-3-րդ դասարաններ. ծրագիր

Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական երկու դասաժամ: Ոսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և ընդունված ուսումնական նախագծերի հիման վրա: Յուրաքանչյուր ծես, տոն, միջոցառում,  ստեղծագործակն առիթ է  հայտնագործելու նոր տեխնոլոգիաներ և լուծումներ նախագիծը իրականացնելու համար:

Ուսումնական միջավայրը՝

Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ, օդափոխված միջավայրում՝ լաբորատորիայում, այդ թվում՝ բացօթյա․ արվեստանոցը լուսավոր է, տեխնիկապես հագեցած և կահավորված անհրաժեշտ մասնագիտական գույքով ( սեղաններ, բաց և փակ պահարաններ իրենց դարակներով, թեթև շարժական աթոռներ) :Խեցեգործության և քանդակի համար անհրաժեշտ պարագաներ՝ կանաչ, կարմիր, սպիտակ կավ, գործիքներէ ստեկեր, տախտակ, կտորներ: Գծագրական թուղթ, հասարակ մատիտ, ռետին, գուաշ, ջրաներկ, կարկին, քանոններ, ռեզակ, սիլիկոնե ատրճանակ, ստեպլեր, մկրատ, սկոչ, էմուլսիա` սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք որպես առաջին անհրաժեշտության պարագաներ անհրաժեշտ են  ձեռքի տակ միշտ ունենալ:

Կան նաև նյութեր, որոնք ձեռք են բերվում կոնկրետ նախագիծը իրականացնելու նպատակով։

Աշխատանքային միջոցներ՝

Սովորողների տեխնոլոգիական  հմտությունները զարգացնող ուղղություններ

Գործունեության ձևեր

  • Նկարչական նյութերով աշխատանքներ (գուաշ, ջրաներկ, մատիտ, պաստել )
  • Գունավոր թղթերով, մկրատով, սոսնձով աշխատանքներ
  • Կավով և պլաստիլինով աշխատանքներ։
  • Թափոններով աշխատանքներ՝ ստվարաթղե տուփեր, պլաստիկ շշեր, հին ձայնասկավառակներ, և այլն։
  • Բնական նյութերով աշխատանքներ՝ ծառի ճյուղեր, գունավոր տերևներ, կաղին և այլն։
  • Վարժություններ տարբեր որակների և գույների թղթերի
    վրա:
  • Նկարչական միջոցների փորձարկում՝ մատիտներ, յուղամատիտներ, մարկերներ, վրձիններ, ներկեր:
  • Աշխատանքներ կավով կամ պլաստիլինով:
  • Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա /2D, 3D:
  • Հեքիաթի բեմականացման համար նյութերի ընտրություն, էսքիզներ, նկարազարդման աշխատանքներ
  • Բացօթյա պայմաններում ստեղծագործական աշխատանքի, քննարկումների կազմակերպում

Նկարչական նյութերով աշխատանքներ

Վրձնով և գուաշով  աշխատելու համար անհրաժեշտ է տիրապետել նյութի հետ աշխատաելու տեխնիկային, որոնք յուրաքանչյուր դասաժամի հետևողական աշխատանքի արդյունքում կարելի է զարգացնել սովորողների մեջ: Ստեղծագործական միտքը թղթին հանձնելու և լավ արդյունք ունենալու համար սովորողի տեխնիկական մակարդակը պետք է բավարար զարգացած լինի: Գուաշով կամ ջրաներկով աշխատելու համար  անհրաժեշտ է ապահովել համապատասխան որակյալ գործիքներ՝ վրձին, ներկապնակ, ջրաման:

Մատիտնով կամ յուղամատիտով  նկարչությունն ավելի պարզ և ծանոթ է սովորողներին, սակայն կան որոշակի նրբություններ, որոնք պետք է հետևողականորեն սովորեցնել:

Գունավոր թղթերով, մկրատով, սոսնձով աշխատանքներ

Գունավոր թղթերով  աշխատանքն իր մեջ ներառում է մի քանի նյութի կիրառություն. մկրատ, սոսինձ, քանոն: Այսպիսի նյութերը նորություն են կրտսեր դասարանների սովորողների համար: Նախ և առաջ անհրաժեշտ է ուշադիր լինել հատկապես մկրատով աշխատանքին՝ անվտանգության նկատառումներով:

Թեմատիկ նկարչություն

Աշխատանքները կատարվում են հիշողությամբ, դիտումներիի, երևակայության հիման վրա: Գործունեությունը ընդգրկում է շրջապատող իրականության պատկերումը, գրական ստեղծագործությունների նկարազարդումը:

Ծեփակերտում պլաստիլինով և կավով:

Այս գործունեության ժամանակ սովորողները ծանոթանում են առարկաների ծավալային ձևերին, սովորում են առարկայի կառուցվածքը և համամասնությունները: Ծեփակերտումը նպաստում է սովորողների տարածական մտածողության զարգացմանը, նրանց մոտ ձևավորում գեղարվեստկան ընդհանրացման կարողություններ, զարգացնում է աշխատանքային հմտությունները:

Կավը բնական նյութ է, որը դրական ազդեցություն է ունենում մարդու թե՛ առողջության, և թե՛ նյարդային համակարգի վրա։ Կավով աշխատանքները զարգացնում են սովորողների տարածական պատկերացումը: Պլաստիլինով աշխատանքը որոշ չափով նման է կավագործությանը, սակայն այս դեպքում գույների առկայությունը օգնում է պատկերը առավել արտահայտիչ դարձնել:

Թափոններով աշխատանքներ

Թափոններով աշխատանքներն իրենց մեջ ներառում են բոլոր այն նյութերը, որոնք օգտագործվել և պիտանելիությունից դուրս են եկել: Նմանատիպ աշխատանքերն ունեն ուսուցողական բնույթ, այն սովորեցնում են խնայող և գնահատող լինել: Զարգացնում են նաև սովորողի երևակայությունը, քանի որ թափոնին «նոր կյանք» հաղորդելը հնարամտություն է պահանջում:

Բնական նյութերով աշխատանքներ

Բնական նյութերով աշխատանքները սովորողների մեջ զարգացնում են հնարամտություն և ճաշակ: Քանզի ամեն ինչի բնականն է գեղեցիկ, այս դեպքում նույնպես աշխատանքները լինում են էսթետիկ և հետաքրքիր:

Ծրագրի մեջ ներառված թեմաների և նյութերի ընտրությունը հարմարեցված է սովորողների տարիքային խմբին: 

Տիկնիկագործություն-կտորից, թելերից, կոճակներից և տարբեր թափոններից կերպարների կերտում: Սովորողների կատարած նախնական  էսքիզային տարբերակները մշակվում և դառնում են կիրառական։

Ծրագրի մեջ ներառված թեմաների և նյութերի ընտրությունը հարմարեցված է սովորողների տարիքային խմբին: 

Թողնել մեկնաբանություն