Posted in Без рубрики

Կերպարվեստ- դիզայն ծրագիր.ընտրությամբ-գործունեություն

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ընտրությամբ գործունեության դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա տեխնոլոգիական ստուգատեսը
  • ցուցադրությունները, ցուցահանդես-տոնավաճառները

Ընտրությամբ գործունեություն առարկայի ուսուցման նպատակը

  • Սովորողների մոտ զարգացնել ստեղծագործ միտքը,շրջակա միջավայրը ավելի գեղեցիկ և հետաքրքիր դարձնելու կարողությունը
  • Նոր մտածելակերպի զարգացում և ինքնուրույնության դրսևորման ձևավորում
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
  • Ձևավորել դեկորատիվ մտածելակերպ, աշխատանքը վերջնական արդյունքի հասցնելու կարողությունը
  • Ստեղծած աշխատանքը ցուցադրելու, ցուցահանդես-վաճառքի ներկայացնելու հմտություն
  • գեղագիտական ճաշակի զարգացում
  • Ձևավորել մշակութային արժեքների պահպանման, բազմացման, փոխանցման գործում սեփական մասնակցությունն ունենալու պահանջմունք:
  • Ստեղծել մշակույթի և արվեստի ոլորտում մասնագիտական կողմնորոշման համար նպաստավոր պայմաններ։

Ուսումնական միջավայրը՝

Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ, օդափոխված միջավայրում, այդ թվում՝ բացօթյա․ արվեստանոցը լուսավոր է, տեխնիկապես հագեցած և կահավորված անհրաժեշտ մասնագիտական գույքով ( սեղաններ, բաց և փակ պահարաններ իրենց դարակներով, թեթև շարժական աթոռներ) Գծագրական թուղթ, հասարակ մատիտ, ռետին, գուաշ, ջրաներկ, կարկին, քանոններ, ռեզակ, սիլիկոնե ատրճանակ, ստեպլեր, մկրատ, սկոչ, էմուլսիա` սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք որպես առաջին անհրաժեշտության պարագաներ անհրաժեշտ են  ձեռքի տակ միշտ ունենալ:
Կան նաև նյութեր, որոնք ձեռք են բերվում կոնկրետ նախագիծը իրականացնելու նպատակով։

Կերարվեստ-դիզայնը որպես  ընտրությամբ գործունեություն 4-5 դասարանների համար

Ըստ ուս. պլանի ընտրությամբ գործունեության պարապմունքները նախատեսված են անցկացնել շաբաթական չորս դասաժամ: Ոսուցումը կազմակերպվում է կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված և ընդունված ուսումնական նախագծերի հիման վրա: Յուրաքանչյուր ծես, տոն, միջոցառում,  ստեղծագործակն առիթ է  հայտնագործելու նոր տեխնոլոգիաներ և լուծումներ նախագիծը իրականացնելու համար:

Նախապես կազմվում է բովանդակային մասը, կատարվում համապատասխան հետազոտություններ որի հիման վրա արվում են էսքիզներ: Հետո որոշվում է նյութը, գործիքը, իրականացման ձևն ու փուլերը: Դպրոցում կերպարվեստի կրթության և դասավանդման  առաջնային նպատակն է՝ զարգացնելու երեխայի բարոյական և հոգևոր արժեքները, այսինքն՝

ձևավորել նրա մեջ հատկանիշներ, որոնք համապատասխանում են արդար հասարակության պատկերացմանը, ընկալելու իրական մշակութային համամարդկային արժեքները:

Ուսումնական նախագծեր`

Ուսումնական նախագծերը կազմվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով

Շուրջտարյա նախագծեր՝

Արտադրությամբ ուսուցում
Ամանորի նախագծեր
Թումանյանական օրեր
«Ձոն» տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
Զատիկ
Թափոն-արվեստ
Ցուցադրություններ
Անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքներ և նախագծեր
Սովորող-սովորոցնող նախագծեր (տարատարիք սովորողների համագործակծություն)

Գործունեության ձևեր

Վարժություններ տարբեր որակների և գույների թղթերի
վրա:
Նկարչական միջոցների փորձարկում՝ մատիտներ, յուղամատիտներ, մարկերներ, վրձիններ, ներկերի:
Աշխատանքներ կավով կամ պլաստիլինով:
Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա /2D, 3D:
Հեքիաթի բեմականացման համար նյութերի ընտրություն, էսքիզներ, նկարազարդման աշխատանքներ
Բացօթյա պայմաններում ստեղծագործական աշխատանքի, քննարկումների կազմակերպում
Այցելություն թանգարաններ, ցուցահանդեսներ, համերգներ, փառատոններ:
Արվեստի մասին տեսաֆիլմերի դիտումներ

Ծրագիրը պետք է ներառի նախնական, տարրական գիտելիքներ, պատկերացումներ`

  •  կերպարվեստի` գեղանկարչության, գծանկարչության, քանդակագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի և երաժշտության,
  • արվեստի տեսակների,
  • արվեստի տարբեր ժանրերում ստեղծագործող որոշ արվեստագետների, նրանց գործերի
  •  արվեստի ստեղծագործությունների ձևի և արտահայտչամիջոցների
  • ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստի, դրա ձևերի, մարդու կյանքում դրանց դերի,
  • հայ և այլազգի արվեստագետների նշանավոր ստեղծագործությունեների մասին:

Սովորողները պետք է իմանան՝

  • կերպարվեստի հիմնական տեսակներն ու ժանրերը
  • կերպարվեստի գրագիտությոան հիմունքները ( գույն, տոն, համամասնություններ, կոմպոզիցիա)
  • հայ և օտար արվեստի ականավոր ներկայացուցիչներին և նրանց հիմնական ստեղծագործությունները
  • Հայաստանի պատկերասրահները, մշակութային կենտրոնները

Սովորողները պետք է կարողանան՝

ցուցահանդեսներ, համերգներ, փառատոններ, այցելություն թանգարաններ :

2.Արվեստի մասին տեսաֆիլմերի դիտումներ, հոդվածներ և գրականություն համացանցից և այլ լրատվամիջոցներից:

Թողնել մեկնաբանություն