Posted in Без рубрики

Կերպարվեստ, տեխնոլոգիա. 4-րդ և 5-րդ դասարանների առարկայական ծրագիր 2023-2024

«Մխիթար Սեբաստացի» Կրթահամալիրում տեխնոլոգիա դասընթացը դասավանդվում է հիմքում ունենալով՝

  • հեղինակ ուսուցչի մշակած ծրագիրը
  • սովորողի անհատական պլանը
  • կրթահամալիրի ուսումնական օրացույցը
  • կրթահամալիրային ստուգատեսները, ճամբարները, ամենամյա տեխնոլոգիական ստուգատեսը

Ըստ ուս պլանի տեխնոլոգիա առարկան 4-5-րդ դասարաններում դասավանդվում է շաբաթական երկուական ժամով: Տեխնոլոգիան կազմակերպվում է բույսերի և կենդանիների խնամքի, դիզայնի, խեցեգործական, առողջության պահպանության, խոհանոցային, կարուձևի, ծեսերի, տոների, ցուցադրությունների, կազմակերպման մոդուլներով

Կերպարվեստ, տեխնոլոգիա առարկայի ուսուցման նպատակը՝

  •  Զարգացնել երևակայությունը, քննական, ստեղծագործական, պատկերավոր մտածողությունը, դիտողականությունը, ուշադրությունը, նպատակասլացությունը, աշխատասիրությունը, հանդուրժողականությունը:
  •  Ձևավորել դատողություններ, վերլուծություններ և որոշումներ կայացնելու, անհրաժեշտության դեպքում նաև հակազդելու կարողություններ:
  •  Ձևավորել գեղեցիկը և ներդաշնակը տեսնելու, զգալու, գնահատելու, պահպանելու և արարելու ցանկություն և կարողություն:
  • Սովորեցնել գործնականում կիրառել գեղարվեստական գործունեության ընթացքում ձեռք բերված գիտելիքները և կարողությունները:
  •  Ձևավորել ազգային, համամարդկային, սոցիալական, խմբային, անհատական և անձնական խնդիրները ստեղծագործաբար լուծելու կարողություններ
  • Ձևավորել մշակութային արժեքների պահպանման, բազմացման, փոխանցման գործում սեփական մասնակցությունն ունենալու պահանջմունք:
  • Ստեղծել մշակույթի և արվեստի ոլորտում մասնագիտական կողմնորոշման համար նպաստավոր պայմաններ։

Ուսումնական միջավայրը՝

Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ, օդափոխված միջավայրում, այդ թվում՝ բացօթյա․ արվեստանոցը լուսավոր է, տեխնիկապես հագեցած և կահավորված անհրաժեշտ մասնագիտական գույքով ( սեղաններ, բաց և փակ պահարաններ իրենց դարակներով, թեթև շարժական աթոռներ) Գծագրական թուղթ, հասարակ մատիտ, ռետին, գուաշ, ջրաներկ, կարկին, քանոններ, ռեզակ, սիլիկոնե ատրճանակ, ստեպլեր, մկրատ, սկոչ, էմուլսիա` սրանք այն հիմնական պարագաներն են, որոնք որպես առաջին անհրաժեշտության պարագաներ անհրաժեշտ են  ձեռքի տակ միշտ ունենալ:
Կան նաև նյութեր, որոնք ձեռք են բերվում կոնկրետ նախագիծը իրականացնելու նպատակով։

Գնահատումը

Սահմանված կարգով, գնահատումը կատարվում է ըստ ուսումնական շրջանների՝ սովորողի ուսումնական գործունեության հրապարակված արդյունքներով (ուսումնական բլոգ, ցուցադրություն, ստուգատեսների, ճամբարների, ճամփորդությունների մասնակցություն)։ Մինչև 5-րդ դասարանի 2-րդ ուսումնական շրջանը լրացվում է սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիր, իսկ 3-րդ ուսումնական շրջանը գնահատվում է 10 բալանոց համակարգով:

Ուսումնական նախագծեր`

Ուսումնական նախագծերը կազմվում են կրթահամալիրի ուսումնական օրացույցով

Շուրջտարյա նախագծեր՝

  • Արտադրությամբ ուսուցում
  • Ամանորի նախագծեր
  • Թումանյանական օրեր
  • <<Ձոն>> տեխնոլոգիական նախագծերի ստուգատես
  • Զատիկ
  • Թափոն արվեստ
  • Ցուցադրություններ
  • Անհատական և խմբային, ինքնուրույն և համագործակցային աշխատանքներ և նախագծեր
  • Սովորող-սովորոցնող նախագծեր (տարատարիք սովորողների համագործակծություն)

Գործունեության ձևեր

  • Վարժություններ տարբեր որակների և գույների թղթերի
    վրա:
  • Նկարչական միջոցների փորձարկում՝ մատիտներ, յուղամատիտներ, մարկերներ, վրձիններ, ներկերի:
  • Աշխատանքներ կավով կամ պլաստիլինով:
  • Վերացական հորինվածքների ստեղծում բնական մոտիվների հիման վրա /2D, 3D:
  • Հեքիաթի բեմականացման համար նյութերի ընտրություն, էսքիզներ, նկարազարդման աշխատանքներ
  • Բացօթյա պայմաններում ստեղծագործական աշխատանքի, քննարկումների կազմակերպում

4-5-րդ դասարանն ավարտող սովորողը պետք է կարողանա

  • Դրսևորի տարրական աշխատանքային հմտություններ, անվտանգ կերպով
    օգտվի կենցաղային սարքերից, աշխատանքային որոշ գործիքներից և նյութերից
  • Արդյունավետ կազմակերպի իր ուսումնական գործընթացը և ավարտի
    աշխատանքները առանց անմիջական վերահսկողության, կիրառի
    ինքնակրթության որոշ մեթոդներ
  • Կարողանա բացահայտել և զարգացնել իր անհատական
    առանձնահատկությունները, հետաքրքրություններն ու
    նախասիրությունները
  • կիրառի երկրաչափական պատկերների և մարմինների մասին
    գիտելիքներն ամենօրյա կյանքում և հարակից ուսումնական առարկաներն
    ուսումնասիրելիս

Թողնել մեկնաբանություն