Posted in Նախագծեր, Տեխնոլոգիական աշխատանք

Հունիսի 1 _Երազ այգի Նկարազարդ բացիկներ

Հունիսի 1_ին երեխաների պաշտպանության օրը Երազ այգում երկու օր շարունակ ունեցանք տարբեր աշխատարաններ, որտեղ երեխաները հնարավորություն ունեին անվճար հիմունքներով պատրաստելու գեղեցիկ նկարներ։ Մեր աշխատարանում պատրաստեցինք նկարազարդ գունավոր բացիկներ։

Ֆեզբուքյան հղում

Posted in Նախագծեր, Տեխնոլոգիական աշխատանք, Ցուցահանդես, Արվեստի փառատոն

Արվեստի Փառատոն_ ամփոփում

Ցուցահանդես հանգրվան

Աշխատարան_Ալտերնատիվ լուսանկարչություն կամ Ցինոտիպիա

Աշխատարան_Գրաֆիկա Լինոտպագրություն

Աշխատարան_ Հողարվեստ

Աշխատարան_Վիդեոարտ ժանրի առանձնահատկությունները

Աշխատարան_Պերֆորմանս

Աշխատարան_ Արվեստ և իմպրովիզացիա

Արվեստը համախմբում է բոլորին, անկախ նախասիրությունները և ստիպում աշխատել միմյանց հետ, կիսվել սեփական մտքերով և հմտություններով։ Այս փառատոնի գաղափարախոսությունն էլ կարծում եմ հենց դա էր որը ստացվեց։ Բոլոր սովորողների և դասավանդողների համար կարևոր ուսուցողական նշանակություն ունեցող իրադարձություն էր, որը ամփոփվեց ցուցահանդեսի տեսքով։Շատ կարևոր և գնահատելի է այն փաստը որ յուրաքանչյուր մասնակից հնարավորություն ունեցավ իր ստեղծած գործերը տեսնել ցուցադրության ժամանակ։ Կարծում եմ այն ինչ սովորեցին այս օրերի ընթացքում ՝ կկիրառեն իրենց ուսումնական դասապրոցեսների ընթացքում։

Ոգևորիչ էր դասավանդողների ակտիվ մասնակցությունը ինչը սովորողների համար օրինակ է, միշտ աշխատել և ձգտել նոր գիտելիքներ ձեռք բերելուն։

Ամփոփվեց նաև Փարաջանով 100 նախագիծը

Ամենա հետաքրքիր և ամենա սիրված նախագծերից մեկը։ Այն սահմանափակում չունի մտքի և նյութի օգտագործման առումով այդ իսկ պատճառով սովորողները հաճույքով աշխատեցին։

Արվեստի փառատոնի աշխատարաններին մասնակցություն են ունեցել Հարավային դպրոցի 4_դաս. սովորողները և դասավանդողներից։ Փարաջանով 100_նախագծին 1_5րդ դաս. սովորողներից    

Ցուցահանդեսի մասնակիցներ

Ինեսա Առաքելյան  4_րդ դաս.                                                                 Լուսե Կյուրեղյան  4_րդ դաս.                            Վիկտորյա Սահակյան 4_րդ դաս.             Յուրի Տերտերյան 4_րդ դաս.                Ալեքս Հովսեփյան  4_րդ դաս.                     Կարինա Ասատրյան, 5֊րդ դաս.
Նանե Հովակիմյան 5֊րդ դաս.
Լիլիթ Գրիգորյան, 5֊րդ դաս.
Մարիա Սայադյան, 5֊րդ դաս.
Միլենա Դաղբաշյան 4֊րդ դաս.
Արփի Արտաշեսյան, 5֊րդ դաս.
Անգելինա Մարգարյան, 5֊րդ դաս.
3֊րդ դաս.

Posted in Նախագծեր, Տեխնոլոգիական աշխատանք, Ցուցահանդես, Արվեստի փառատոն, Թափոն_Արվեստ

Փարաջանով 100 ամփոփում

Փարաջանով 100 նախագիծը՝ ամփոփվեց Արվեստի փառատոնի շրջանակում ։

Սովորողները ներկայացրեցին կոլաժներ տարբեր նյութերից պատրաստված։

Ողջ աշխատանքային ընթացքը հետաքրքիր էր և ուսուցողալան։ Սովորեցին օգտագործել կենցաղում չոգտագործվող թափոն նյութեր՝ որոնցից կարելի է ստանալ արվեստի գործեր։

Աշխատեցին ինչպես առանձին այնպես էլ խմբային ձևով։

Ընթացիկ աշխատանքներ

Ընթացիկ աշխատանքներ

Ընթացիկ աշխատանքներ

Posted in Արվեստի փառատոն

Պերֆորմանս_ Արվեստի փառատոն

Արման Գրիգորյան

Արման Գրիգորյանը ներկայացրեց տարբեր ժամանակներում արվեստագետների կողմից իրականացված պերֆորմանսները, որոնք ունեցել են գաղափարային մոտեցում, ուղերձ, կամ բողոք իրականացված արվեստի ոչ ֆորմալ  ձևաչափով։ Պերֆորմանսները կարող են իրականացնել և անհատապես և խմբային, հիմքում ունենալով մեկ ընդհանուր գաղափար։

Ֆեզբուքյան հղում

Posted in Արվեստի փառատոն

Վիդեոարտ. ժանրի առանձնահատկությունները_ Արվեստի փառատոն

Գագիկ Չարչյան

Աշխատարանը բավականին հագեցած էր սովորողների և դասավանդողների ակտիվ մասնակցությամբ։ Սկզբում ուսումնասիրեցին բուն գաղափարախոսությունը թե ի՞նչ է վիդեոարտը և մի քանի հայտնի օրինակներ դիտելուց հետո հաջորդ հանդիպմանը յուրաքանչյուրը իր  նկարածը ներկայացրեց մասնագետին։ Դիտելուց և քննարկումներից հետո ընտրված գործերը ցուցադրվեցին Արվեստի փառատոնի ամփոփիչ ցուցահանդեսին։ Մասնակցություն ունեցան նաև դասավանդողները։

Posted in Արվեստի փառատոն

Հողարվեստ_Արվեստի փառատոն

Ալեքսեյ Մանուկյան

▪ Աշխատարանի ընթացքում մասնակիցները ծանոթացան թե՛ ինչպես բնական կյութերից ստեղծել արվեստի գործ, ծանոթացան տեխնիկային, ստեղծեցին հումք այնուհետև անցան ծեփելու գործընթացին։ Ստեղծվեցին երեք աշխատանք որոնք չորանալուց հետո կներկայացվեն ցուցահանդեսին։

Աշխատանքային ընթացքը հետաքրքիր էր և ուսուցողական։ Բոլոր մասնակիցները ունեին մասնակցություն։

1_ Ֆեսբուքյան հղում

2_Ֆեզբուքյան հղում