Posted in Նախագծեր, Ուսումնական նյութեր, Տեխնոլոգիական աշխատանք, Թումանյանական օրեր

Թումանյանական օրեր

Մասնակիցները՝ 1-5-րդ դաս, ընտրությամբ խմբեր

Նախագծի նպատակը

Թումանյանական ստեղծագործությունների միջոցով զարգացնել սովորողների ստեղծագործական երևակայությունը, անկաշկանդ արտահայտվելու կարողությունը տարբեր ստեղծագործական և նկարչական նյութերի միջոցով։

Նախագծի  խնդիրները 

  • Ստեղծագործությունների ներկայացում, մեկնաբանություն
  • Թումանյանական կերպարների, հեքիաթների ժողովածուների ստեղծում
  • Ստեղծագործական երևակայության,  տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական,  հմտությունների զարգացում

Աշխատանքի ընթացքը, գործունեությոն ձևերը՝

  • Հեքիաթի ընտրություն
  •  կոմպոզիցիայի կառուցում(ձև, չափ, գույն և այլն)
  • կերպարների պատրաստում ձևավորում
  • ստվարաթղթով, կավով, խմորով ստեղծում ենք թումանյանական կերպարներ
  • հեքիաթների նկարազարդում՝ խճանակարի տեխնիկայով, դիմակների ստեղծում թումանյանական կերպարներով
  • մատների,ձեռքերի համար նախատեսված տիկնիկ-կերպարների ստեղծում

Արդյունքում՝  Պատրաստված տիկնիկները, կոլաժները և նկարները կօգտագործենք տոներ-ծեսերի, թատերական ներկայացումների և ցուցահանդեսների ժամանակ,

Posted in Նախագծեր, Տեխնոլոգիական աշխատանք, Ամանորյա ձևավորում

Դեկտեմբերյան նախագծեր

Մասնակիցներ՝  1-5-րդ դասարանցիներ

Նախագիծն իր մեջ ներառում է դպրոցի ներքին և արտաքին տարածքների, խմբասենյակների, առանձին սրահների ամանորյա ձևավորման աշխատանքներ

ուսումնական պարապմունքներին՝ 4-5-րդ դաս․ սովորողների հետ

ուսումնական պարապմունքներից դուրս՝ ընտրության խմբի սովորողներ, 5տարեկանների խումբ, 2-4տարեկանների խումբ

Գործունեության ձևեր՝

  • Ամանորյա նախապատրաստական աշխատանքներ՝ էսքիզների ստեղծում, աշխատանքային քննարկումներ սովորողնորի հետ, նյութերի ընտրություն
  • Տոնական ծառի ստեղծում, տեղադրում, զարդարում
  • Միջավայրի ձևավորման համար ամանորյա դեկորների պատրաստում`պուրակների ձևավորում. տոնական խաղալիքների պատրաստում
  • Սրահների ձևավորում
  • Համագործակցային նախագծեր դասավանդողների հետ
  • Ցուցահանդես վաճառք

Անհրաժեշտ Նյութեր՝ տաք սոսինձ, թելեր (տարբեր որակի և գույնի), բժշկական փայտիկներ, գունավոր թղթեր, կոճակներ, ստվարաթուղթ, նկարչական ներկեր, վրձիններ

Լրացվող․․․

Posted in Ուսումնական նյութեր, Տեխնոլոգիական աշխատանք, Թափոն_Արվեստ

Թափոն-արվեստ 

Մասնակիցներ 1-5րդ դասարանների սովորողներ

Տևողությունը՝ շուրջտարյա

Նպատակը՝

  • Կենցաղային թափոններից (պլաստիկ շշեր, ցելոֆանե տոպրակներ, պլաստմասե ձողեր, ստվարաթղթեր) արվեստի գործեր ստեղծել, վերամշակել, և ստանալ արտադրանք
  • Թափոնների հավաքում, օգտագործում
  • Ստեղծված աշխատանքները կներկայացվեն ցուցահանդես- տոնավաճառում։

Ընթացքը՝

  • Էսքիզների,ստեղծում, մշակում
  • Քանդակներ (մետաղալարեր, հյութի ձողիկներ, խցաններ)
  • Կոլաժներ
  • Թատերական, ծիսական դիմակներ

Արդյունքում

  1. Ծանոթություն, տեխնիկաների հետ
  2. Ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  3. Ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու կարողություն
  4.  Նոր և հետաքրքիր մտածելակերպի ձևավորում 

Արդյունքում ստեղծված նյութեր՝

Լրացվող․․․

Posted in 1_3դաս. ընտրությամբ խմբեր, Նախագծեր

Երբ ստեղծագործում են երեխաները

Մասնակիցներ` 1-3-րդ դաս. ընտրությաբ խմբեր

Նպատակը ՝

Սովորողների ինքնաճանաչման միջոցով նպաստել միջավայրի ադապտացմանը (հարմարում), զարգացնել սովորողների ինքնուրույնությունը, ստեղծագործական մտքի ազատ ինքնադրսևորմանը,տարբեր նյութերի և գործիքների օգտագործման հմտությունները։

Թեմաները՝

  • Ես ինքնադիմանկարի ստեղծում
  • Իմ ընտանիքը ապլիկացիա, կոլաժ տեխնիկայով աշխատանքներ
  • Ես և իմ ընկերը -նկարչական լուծումներով ստեղծագործական աշխատանք
  • Շարունակում են նկարը-խմբային աշխատանք
  • Արեգակնային համակարգ․ մակետի ստեղծում( խմբային աշխատանք) անհրաժեշտ նյութեր՝ ստվարաթուղթ, բժշկական փայտիկներ, ֆլոմաստեր
  • Ազատ ստեղծագործական աշխատանք․ այլընտրանքային նկարչություն,աբստրակտ նկարներ, գրաֆիկական գործեոր, բնանկարներ

Գործունեության ձևեր՝ Աշխատանքի ընթացքում նկարչական տարատեսակ տեխնիկաների կիրառում

Կոլաժի տեխնիկայով աշխատանք

  • Ստվարաթուղթ,գունավոր թղթեր,
  • Գուաշ, գունավոր մատիտներ,գելային գրիչներ
  • ամսագրեր
  • ֆոտոնկարներ
  • բնական նյութեր
  • սոսինձ
  • կպչուն ժապավեն
  • Այլ նյութեր

Խճանկարի տեխնիկայով աշխատանք

Արդյունքում՝

  1. ծանոթություն նոր նյութերի, տեխնիկաների հետ
  2. ձեռք բերած հմտությունները կիրառելու կարողություն
  3. ստեղծածը շրջակա միջավայրում ցուցադրելու, նվիրելու, վաճառելու կարողություն
  4.  ստեղծագործական երևակայության զարգացում
  5. սեփական արարքների, դրդապատճառների և նպատակների գիտակցում
  6. տեսողական-պատկերային մտածողության զարգացում

Անհրաժեշտ նյութերը`
թղթեր (գունավոր, տարբեր հաստության ու չափի), գուաշ, ջրաներկ, վրձին, կավ, պլաստիլին, այլ (կտորներ, լուսանկարներ, լրագրեր)

Պլեներ- բնանկարի պատկերում

Միջավայրի ճանաչում, գեղեցիկը տեսնելու կարողություն և պատկերում

Անհրաժեշտ նյութեր` Գուաշ, ջրաներկ, թուղթ ,վրձիններ