Posted in Կամավորական աշխատանք

Կամավորական աշխատանք

Կրթահամալիրի Արևելյան դպրոցում անցավ իմ կամավորական փորձաշրջանը 15.09.23թ_ից ։ Ամենա տպավորիչը որն ինձ հիացրեց, առավոտյան երեխաների մուտքն է դպրոց։ Որը տեղի է ունենում ազգային երգերի և գեղեցիկ շուրջպարի միջոցով, որին մասնակցում են դպրոցի ամբողջ անձնակազմը, օրինակ լինելով երեխաներին ի նպատակ հայրենասիրության, ազգային արժեքների և մշակույթի ձևավորման։ Այս ձևաչափը կրթահամալիրի բոլոր դպրոցներում է, որը կարծես դարձել է փոքրիկ Սեբաստացիների բարևի գեղեցկագույն ձևը։

Կամավորական աշխատանքի շրջանականերում դասավանդել եմ առաջինից հինգերորդ դասարաններում։ Առաջին շաբաթը եղավ ճանաչողական որի ընթացքում աշխատեցինք տարբեր թեմաներով ըստ խմբերի ։

————— ——————

Երկրորդ և երրորդ շաբաթը իրականացրեցինք ”Սարյանը երեխաների աչքերով ” նախագիծը

Ընթացքում ըստ հանձնարարված այլ թեմաների երեխաները աշխատում էին տարբեր նյութերով_ ջրաներկ, գուաշ, մատիտ, ֆլոմաստեր, պլաստիլին, գունավոր թղթեր։ Այնպես ինչպես իրենք են զգում և պատկերացնում տվյալ աշխատանքը։