Posted in Մայիսյան հավաք, Նախագծեր, Պլեներ

Պլեներ

Մասնակիցներ՝ 5_րդ դաս.

Վայրը՝ Լոռու մարզ

Օրը՝ 03.06.2024

Պլեներ (ֆր.՝ Pleinair, բառացի՝ բաց օդ, բացօթյա), գեղանկարչության մեջ տերմին, որով նշվում է արևի լույսի և օդի ազդեցությամբ պայմանավորված գունային փոփոխությունների ողջ հարստության վերարտադրումը նկարում։ Այս տեխնիկան մեծ հաջողությամբ օգտագործվել է ֆրանսիացի իմպրեսիոնիստների կողմից 19_րդ դարում։ Հենց այդ ժամանակ էլ պլեները՝ որպես տերմին, ստանում է լայնածավալ օգտագործում։ Իմպրեսիոնիստները սկսեցին բաց երկնքի տակ նկարել` իրականացնելով պլեներներ։ Պլեների էությունը լույսի, ստվերի արտացոլումն է պատկերի մակերևույթի վրա և այդ ամենից եկող արտաքին տպավորության փոխանցումն է գույների միջոցով որը կտավի վրա ստեղծում է լույսի և օդի տարածականության զգացողություն։ Այնպիսի նկարիչներ, ինչպիսիք են՝ Ժան Բատիստ Կամիլ ԿորոնԺան Ֆրանսուա ՄիլլենԿամիլ ՊիսսարոնՊիեռ-Օգյուստ Ռենուարը և Կլոդ Մոնեն իրենց ներդրումն ունեցան պլեներային գեղանկարչություն մեջ։ Հայ նկարիչներից գրեթե բոլորն էլ անրադարձել են հայենիքին և բնությանը, ստեղծելով բազմաթիվ կտավներ։  Ազգային ռեալիստական բնանկարչության հիմնադիրն է եղել Գևորգ Բաշինջաղյանը։

Նպատակը՝

▪ Սովորողների մեջ առաջացնել հետաքրքրություն և սեր հայրենի բնության , լեռների նկատմամբ։    

▪ Տեսնել և հասկանալ բնության գեղեցկությունը տարվա բոլոր եղանակներին։       

▪  Զարգացնել ստեղծագործական մտածողությունը։        

▪ Տեսածը վերարտադրելու կարողություն գծի և գույնի միջոցով։      

▪ Նոր ծանոթությունների և կապերի ստեղծում։

■ Գուգարք ճամբարում սովորողների հետ համատեղ առավոտյան կիրականացնենք միջավայրի խնամք և մաքրություն, հին նստարանների վերականգնում_ թարմացում ։

 Արդյունքը՝ 

Նկարների ստեղծում, նոր  վայրեր բացահայտելու և խմբով աշխատելու կարողություն։                                    Արդյունքը կլինի ամփոփված լուսանկարների և վիդեո հոլովակների տեսքով։

Անհրաժեշտ նյութեր՝

Թուղթ a4/ a3 չափի կամ սքեչբուք,                 ▪  Մատիտ, ռետին, սրիչ, վրձին,                    ▪ Գունավոր մատիտներ պաստել, յուղամատիտներ, ջրաներկ կամ գուաշ,     ▪ Ջրաման, ներկապնակ, տախտակ կամ թղթապանակ վրան նկարելու համար։

Լրացվող…