Posted in Վերլուծություն

Դպրոցը սատանան է ստեղծել ՛՛  վերլուծություն

Հրաշալի վիդեո հոլովակ

Միշտ հարց է առաջանում_ արդյո՞ք այս ամենը չեն տեսնում և գիտակցում կրթության նախարարությունները, կրթական հաստատությունների պատասխանատուները, դասավանդող ուսուցիչներն ու դասախոսները այս թվում նաև ծնողները։ Արդյոք բոլորիս գործը ի նպաստ գիտակից և խելացի սերունդներ դաստիարակելը չէ՞ և եթե այո, ապա ինչու՞ ենք միշտ բնությանը հակառակ շարժվում։ Չէ՞ որ երեխաները իրենց մաքրությամբ և համարձակությամբ ամենա մոտն են բնությանը։ Նրանք շարժվում են այնպես, ինչպես զգում են, սիրում են զբաղվել այն ամենով, ինչ իրենց դուր է գալիս և չեն անում այն, ինչ իրենց հաճելի չէ։ Իսկ քառակուսի սկզբունքներով մարդիկ խոչընդոտում են նրանց զարգացմանը։ Մենք խոսում ենք մի բան, բայց անում այլ բան, մենք գիտենք ճշմարիտը բայց ընտրում ենք կեղծը. ահա այս է մեծերի ու փոքրերի տարբերությունը։ Ըստ իս ուսուցման ողջ ընթացքը հենց ինքնին թռիչք է_ Երբ չունես հոգու ու մտքի ազատություն ապա ի՞նչպես կարող ես երեխային պատմել թռիչքի մասին։

Posted in Մայիսյան հավաք, Նախագծեր

Բնությունից մինչև արվեստ նախագիծ

Հրավիրյալ մասնագետ՝ նկարիչ Աբգար Խաչատրյան

Մայիսի 20_ին տեղի ունեցավ Բնությունից մինչև արվեստ նախագիծը։ Հանդիպումը հետաքրքիր էր և ուսուցողական։ Հյուրի հետ համատեղ սովորողները պատրաստեցին կոլաժային հիմքով նկար։

👇

https://www.facebook.com/share/p/CzvVRyjvtFvgcori/?mibextid=oFDknk